Կինը ոստիկանության Արաբկիրի բաժնում զենք-զինամթերք է հանձնել
30.10.2014 11:33
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, 1963 թ. ծնված Սաթիկ Հ.-ն բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի մեկփողանի ակոսավոր հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակի նմանվող 2 նռնակ, լուսաձայնային նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և տարբեր տրամաչափի 504 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: