Կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով
21.10.2016 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, Երևանի Կորյունի փողոցի թիվ 6 շենքի մոտ հայտնաբերել են 1949 թ. ծնված Աիդա Հ.-ին, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: