Հետախուզվող 52-ամյա կինը կամավոր ներկայացել է ոստիկանություն

Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանի բաժնի, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների միջոցառուների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 14-ին, ժամը 22.15-ին, կամավոր Կենտրոնական բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Գայանե Մ.-ն, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի, 34-178 հոդվածի (խարդախության փորձը) 1-ին մասի, 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի, 34-325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու փորձը) 1-ին մասի մեղադրանքներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: