Կինը հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքներով
16.11.2016 08:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Արաքսյա Մ.-ն, որը նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 3-րդ կետի և 34-177 հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: