ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կիսակառույց շինությունում գողացել է բջջային հեռախոս

12.09.2019 18:03 Գողություն

Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 13.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել Աբովյան քաղաքի 38-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 4-ին Աբովյան քաղաքի Չափիչի 3-րդ հանրակացարանի հետնամասում գտնվող կիսակառույց շինությունում ոմն Հայկից գողացել է բջջային հեռախոս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի ինքնությունը պարզելու և բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: