Ոստիկանները կիսաքանդ շենքի բակում զենք-զինամթերք են հայտնաբերել
25.10.2014 11:57
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հոկտեմբերի 24-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Էջմիածին քաղաքի փոստի շենքի հետևում` կիսաքանդ շենքի բակում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, Ֆ1 և ՌԳԴ տեսակի մեկական նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 8 փամփշտակալ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ինչպես նաև ինքնաձիգի տարբեր տրամաչափի 198 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: