Մահվան ելքով վրաերթ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին: Վարորդը դիմել է փախուստի
Հոկտեմբերի 31-ին, ժամը 07.15-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մուշ» սուպերմարկետի մոտ դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեռևս չպարզված ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 65-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Մանվել Հոխանյանին և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենայի վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությանբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: