ԿՀԴՊ ԳՎ ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին Շատվան գյուղում
23.08.2019 12:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի և ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 22-ին, ժամը 11.20-ին, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից բերման է ենթարկվել 25-ամյա Գարիկ Ն.-ին, որը 2019թ. օգոստոսի 19-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: