1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանձնում են կամավոր

ՊՊԳՎ Վարդենիսի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1995 թ. ծնված Աբրահամ Ա.-ն ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է 28 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան և հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:

***

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Արամ Ա.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 84 և 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 36 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 և 1 ինքնաշեն նռնակներ՝ պայթուցիչներով:


***

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Շիրակ Հ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:


***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 2-ին, ժամը 10.10-ին, 1982 թ. ծնված Անի Վ.-ն կամավոր հանձնել է կարճեցված փողով և խզակոթով, ջնջված գործարանային համարով, 16 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական հրացան՝ մեկ փողը հարմարեցված «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի հրազենի 8 փամփուշտ:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 2-ին, ժամը 21.05-ին, բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Կարո Մ.-ն և կամավոր հանձնել «Կարաբին» տիպի, 7.62 մմ տրամաչափի մեկփողանի հրացան, «Ջի 1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և 7.62 մմ տրամաչափի 47 փամփուշտ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: