Զենք-զինամթերքը հանձնեցին կամավոր
Մարտի 9-ին, ժամը 18-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1951 թ. ծնված Աշոտ Ս.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 188 փամփուշտ, 2 լուսարձակ, փամփուշտների 2 շղթա, ինքնաձիգի դատարկ պահունակ, պայթուցիչ և «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 9-ին, ժամը 15.30-ին, 1974 թ. ծնված Արմենակ Ք.-ն ինքնակամ հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 96 փամփուշտ, հակատանկային ական և նռնակ՝ պայթուցիչով:
***
Մարտի 9-ին, ժամը 16.30-ին, 1990 թ. ծնված Արտաշես Մ.-ն ոստիկանության Ախուրյանի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-58» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի հարթափող, որսորդական հրացան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: