Զենք-զինամթերքը հանձնեցին կամավոր
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Տիգրան Ս.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ և տարբեր տրամաչափի 53 փամփուշտ:
***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Արմենակ Ն.-ն և կամավոր հանձնել կոռոզիայի ենթարկված 3 նռնակ՝ առանց պայթուցիչի, «THT-11-50» գրառմամբ նռնակ՝ պայթուցիչով, 2 կտոր ինքնաձիգի փամփուշտի շղթա, ինքնաձիգի պահունակ և ինքնաձիգի տարբեր մմ տրամաչափի 110 փամփուշտ:
***
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 20.15-ին, 1988 թ. ծնված Նարեկ Ի.-ն Իջևանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ինքնաձիգ՝ մեկ պահունակով, որի մեջ առկա էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 4 փամփուշտ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: