«Հոնդա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը
12.12.2015 10:58
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17.3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: