ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կնոջ ոսկեղենի գողը տնից էր

05.08.2019 15:47 Գողություն

Օգոստոսի 3-ին, ժամը 10-ին, ոստիկանություն է զանգահարել Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ տնից անհետացել է ոսկեղենը, կարծում է՝ գողացել են:
Ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կնոջ 25-ամյա որդին է գողացել ննջասենյակի զգեստապահարանում գտնվող զարդատուփը՝ պատճառելով մոտ 700 հազար դրամի վնաս:
Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, որ պարտք ունենալու պատճառով է գողացել զարդերը, որոնց մի մասը գրավադրել է: Մնացած զարդերը նա ներկայացրել է ոստիկանություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: