Կնոջը դատաբժշկի ուղեգիր է տրվել
Ապրիլի 6-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ծիլքար գյուղի մի բնակչուհու համագյուղացին ծեծել է:
 Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ի սահմաններում նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, 1973 թ. ծնված Արկադի Ս.-ն ոտքով հարվածել է կնոջ որովայնին և պատճառել վնասվածքներ:
 Տուժողին դատաբժշկի ուղեգիր է տրվել:
 Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					