Կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին
04.08.2014 11:10
ՃՏ պատահարներ
Հուլիսի 27-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի դիմաց Մարի Ֆ.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Ոստիկանության ծառայողներն օրերս Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1982 թ. ծնված Կարապետ Պ.-ին:
Պարզվել է, որ նշված օրը, ժամը 01.00-ին, նա է կատարել վրաերթը` «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: