Կաշառք ստանալու մեղադրանքով հետախուզվողը ոստիկանություն ներկայացավ կամավոր
06.10.2015 09:48
Կաշառակերություն
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Վաչագան Ա.-ն, ով հոկտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (Կաշառք ստանալը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: