Կողոպուտ կատարողին հայտնաբերեցին գետնանցումում
11.02.2015 12:03
Կողոպուտ
Փետրվարի 10-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի գետնանցումից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռուստամ Շ.-ին: Վերջինս խոստովանել է, որ մեկ շաբաթ առաջ /օրը պարզվում է/ նշված գետնանցումում 1951 թ. ծնված Գագիկ Դ.-ից բացահայտ հափշտակել է գումար:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: