Ճանապարհային ոստիկանության ծառայողը հետապնդել և բռնել է կողոպուտ կատարողին
Մայիսի 21-ին, ժամը 12.50-ին, Վանաձորի Մյասնիկյան և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Ճանապարհային ոստիկանության ծառայողը նկատել է մի տղամարդու, ով խլելով կնոջ ձեռքի պայուսակը` փորձում էր փախչել:
Ճանապարհային ոստիկանության ծառայողը նրան հետապնդել և բերման է ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին:
Պարզվել է, որ կողոպուտ կատարողը 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
