ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վլադիմիր Կոլոկոլցևն ու Վալերիյ Օսիպյանը քննարկեցին իրավապահ ոլորտում փոխհամագործակցության հրատապ հարցեր

12.11.2018 09:44 Պաշտոնական
Վլադիմիր Կոլոկոլցևն ու Վալերիյ Օսիպյանը քննարկեցին իրավապահ ոլորտում փոխհամագործակցության հրատապ հարցեր

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը հանդիպեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանի հետ:
Ողջունելով հայ գործընկերոջը` Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը նշեց, որ մեր երկրներին միավորում են պատմական ամուր արմատներն ու երկարամյա գործընկերային հարաբերությունները, այդ թվում և իրավապահ ոլորտում:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին հետագայում էլ ամրապնդել համագործակցությունը առկա և նոր քրեական մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի շրջանակում:
Երկկողմ փոխգործակցության արդյունավետ գործիքներից մեկն էլ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության Միավորված կոլեգիան է: Վլադիմիր Կոլոկոլցևը համոզմունք հայտնեց, որ Կոլեգիայի հերթական նիստը Հայաստանի Հանրապետությունում, 2019 թվականին, ինչպես միշտ, կանցկացվի բարձր մակարդակով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական օպերատիվ-կանխարգելիչ «Որոնում» գործողությանն ու Ինտերպոլի շրջանակներում համատեղ գործունեությանը վերաբերող հարցեր:
Վլադիմիր Կոլոկոլցևը պատրաստակամություն հայտնեց շարունակելու հայ մասնագետների ուսումնառությունը գերատեսչական ուսումնական հաստատություններում` բարձրագույն կրթության ծրագրերով, ու որակավորման բարձրացման դասընթացներում` հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություններով: