ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտը բացահայտվեց

22.08.2016 09:40 Կողոպուտ

Հուլիսի 31-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից 1964 թ. ծնված Մարինե Ա.-ի պարանոցից ոսկյա շղթան հափշտակելու և 140.000 դրամի վնաս պատճառելու մասին:
Օգոստոսի 19-ին, ժամը 20-ին, ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: