Կողաշրջված «Շկոդա»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 11-ին, ժամը 00.30-ին, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «Շկոդա»-ն կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: