ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտ հացի խանութում

18.07.2015 12:21 Կողոպուտ

Հունիսի 26-ին, ժամը 20.40-ին, ոստիկանւթյան Շենգավիթի բաժին էր զանգահարել 1963 թ. ծնված Նունուֆար Զ.-ն և հայտնել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 27/1 հասցեում գործող հացի խանութում մի տղա հափշտակել է 11 գ կշռով իր ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հուլիսի 16-ին, ժամը 21.15-ին, բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Տիգրան Պ.-ն, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: