Կողոպուտ շքամուտքում
26.08.2015 12:37
Կողոպուտ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 25-ին, ժամը 17-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1985 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին և հրավիրել` 1993 թ. ծնված Ռոբերտ Ղ.-ին: Վերջինս հաղորդում է տվել, որ Ռոբերտ Հ.-ն Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 շենքի շքամուտքում ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին և բացահայտ հափշտակել է 300 դոլար:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: