Կողոպուտ կատարողին հայտնաբերել և ձերբակալել են
07.07.2015 10:21
Կողոպուտ
Ոստիկանության Արմավիրի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ հուլիսի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց գտնվող դեղատան մոտ անհայտ անձը մոտեցել է իրեն, իր տաբատի հետևի գրպանից հանել բջջային հեռախոսը և նստելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան՝ հեռացել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1973 թ. ծնված Արտակ Հ.-ն, որը Նորապատ գյուղից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Արտակ Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: