ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտ Երևանի Մայիսի 9-ի փողոցում

02.02.2015 16:54 Կողոպուտ

Փետրվարի 1-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1984 թ. ծնված Լիանա Վ.-ն և հայտնել, որ ժամը 16.00-ին Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 10 շենքի մոտ անհայտ անձը իր ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 23.000 դրամ և 300 դոլար:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հիշյալ կողոպուտը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արթուր Զ.-ին:
Արթուր Զ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: