Կողոպուտի և գողության մեղադրանքներով հետախուզվողը ներկայացավ կամավոր
06.10.2016 11:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 13.35-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Կարեն Ա.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտ) 1-ին մասի և 177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: