Ոստիկանները բացահայտեցին Ճառագայթային փողոցում կատարված կողոպուտի դեպքը
Նոյեմբերի 29-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 58-ամյա Մարիամ Ն.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.15-ին, Ճառագայթային փողոցում՝ իրենց շենքի մոտ, անհայտ անձն իր ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բջջային հեռախոս:
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Անդրանիկի փողոցի թիվ 149/2 հասցեի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1976 թ. ծնված Գրիգոր Թ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: