Կողոպուտ Իսակովի պողոտայում. կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն
Մարտի 4-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, Ծովակալ Իսակովի պողոտայի 18/4 տան մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գարեգին Ա.-ին:
Պարզվել է, որ Գարեգին Ա.-ն նույն օրը, ժամը 11.30-ին, Իսակովի պողոտայի «Զանգվի ձոր» կոչվող հողատարածքում բացահայատ հափշտակել է մի քաղաքացու պատկանող պայուսակը:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: