Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան
 
                                            Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 5-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան վերադարձել և Շենգավիթի բաժին է ներկայացել 30-ամյա Ստեփան Հ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Ստեփան Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					