Կապանի ոստիկանները հայտնաբերել են թոշակառու կնոջը կողոպտած տղամարդուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12-ի սահմաններում, թոշկառու մի կին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է տվել, որ մեկ ժամ առաջ Ձորք թաղամասից Արզումանյան նրբանցք տանող կամրջի մոտ մի տղամարդ իր ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է 96.000 դրամ և դիմել է փախուստի:
Քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Կապանի Բաղաբերդ թաղամասի 39-ամյա մի բնակիչ:
Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն, նաև մասամբ ներկայացրել հափշտակած գումարը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: