Արտաշատի քրեական հետախույզները կողոպուտի դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում մի երիտասարդ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակն ու բջջայինը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց կատարվածի հանգամանքներն ու սկսվեցին հետախուզական միջոցառումներ։ Բացահայտման աշխատանքը հանգուցալուծվեց փետրվարի 6-ին։ Դվին գյուղի բնակիչ, 38-ամյա տղամարդը, տարված բացատրական աշխատանքի արդյունքում, ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
