Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
12.12.2017 12:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: