Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Քասախում
18.02.2023 11:52
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տվյալները, փետրվարի 17-ին Քասախ բնակավայրի Ս. Ջալալյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա Հրաչյա Հ.-ին, որը հունվարի 23-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: