Արմավիրի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել
Նոյեմբերի 16-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 63-ամյա կինը հայտնել էր, որ Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում մի տղամարդ վերցրել է իր բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Արմավիրի ոստիկանները պարզել են, որ ժամը 21.30-ի սահմաններում Չարենցի փողոցի արագ սննդի կետում 63-ամյա կնոջն է մոտեցել անհայտ քաղաքացի և, զանգելու նպատակով, խնդրել նրա հեռախոսը, ապա վերցնելով՝ դիմել է փախուստի:
Արմավիրի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը:
Քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 18-ին, ժամը 00.40-ին, 41-ամյա տղամարդը Տանձուտ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: