Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում կատարված կողոպուտը բացահայտվեց
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1963 թ. ծնված Խաչատուր Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 07.30-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակում, վիճաբանության ժամանակ, երեք անհայտ անձինք սպառնացել են իրեն և բացահայտ հափշտակել դրամապանակը, որի մեջ եղել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս և 38.000 ռուբլի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձինք են 1973 թ. ծնված Արամ Ս.-ն, 1985 թ. ծնված Շալիկո Խ.-ն և 1984 թ. ծնված Արսեն Պ.-ն:
Նոյեմբերի 21-ին, ժամը 15.00-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից Արամ Ս.-ն բերման է ենթարկվել, իսկ Շալիկո Խ.-ն և Արսեն Պ.-ն ներկայացել են և տվել բացատրություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: