Կողոպուտի, խուլիգանության և գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
29.04.2024 11:59
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 26-ին ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 38-ամյա Անդրանիկ Հ.-ն: Նա փետրվարի 29-ից ՌԴ Կալուգա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր կողոպուտի, խուլիգանության և գողության մեղադրանքով:
Անդրանիկ Հ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: