Կողոպուտ Դիլիջանի Գետափնյա փողոցում
06.06.2022 12:58
Կողոպուտ
Հունիսի 3-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում տված 16-ամյա պատանին հայտնել էր, որ անհայտ անձը Գետափնյա փողոցում քաշել-պոկելով հափշտակել էր պարանոցի վզնոցի մի մասը և դիմել փախուստի:
Դիլիջանի քրեական հետախույզները պարզել են, որ կողոպուտը կատարել է դիլիջանցի 16-ամյա մեկ այլ պատանի: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և խոստովանել, որ հափշտակությունն արել է ինքը:
Գողոնն առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: