ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հրազդանում կատարված կողոպուտը բացահայտվեց

29.03.2018 11:10 Կողոպուտ
Հրազդանում կատարված կողոպուտը բացահայտվեց

Մարտի 28-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում 1988 թ. ծնված Շ. Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, իր բնակարանում գումարով սեռական հարաբերություն ունենալու համար, իրեն հյուր եկած երկու անծանոթ տղաներ գումարային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, այդ ընթացքում տղաներից մեկը իր ձեռքից քաշել և հափշտակել է «Սամսունգ Ջ 5» տեսակի մոտ 150.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, ինչից հետո երկուսով ծեծել են իրեն, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
Ոստիկանության Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շ. Խ.-ի նկատմամբ կողոպուտը կատարել են 1996 թ. ծնված Վան Բ.-ն և վերջինիս ընկեր ոմն Տիգրան:
Մարտի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Տիգրանը 1997 թ. ծնված Տիգրան Ս.-ն է:
Նույն օրը, ժամը 21.50-ին, ոստիկանության ծառայողները Հրազդանի Կենտրոն թաղամասի 86 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել Տիգրան Ս.-ին և Վան Բ.-ին, որոնք խոստովանել են կատարված հանցագործությունը:
Նշանակվել է ԴԲՓ:
Գողոնը հայտնաբերվել է:
Տիգրան Ս.-ն և Վան Բ.-ն ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: