1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են Նոր Արեշում կատարված կողոպուտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

05.06.2019 14:17 Կողոպուտ

Հունիսի 2-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի կին հաղորդում տվեց, որ մայիսի 31-ին, օրը ցերեկով, Նոր-Արեշի 15-րդ փողոցում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել է իրեն, պարանոցից պոկել ոսկյա շղթան`խաչով, ու փախել:
Հաղորդում ստանալուց անմիջապես հետո քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ սկսեցին:
Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու նպատակով, օպերատիվ հարցումներից զատ, իրավապահներն ուսումնասիրեցին դեպքի վայրին
հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:
Տեսահսկող սարքերը ֆիքսել էին փախչող տղամարդուն:
Նա էր, ում նկարագրել էր տուժողը: Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Հունիսի 3-ին քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երևանի երկաթուղայինների փողոցի 38 ամյա մի բնակիչ: Նույն օրը նա կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:
Քրեական հետախույզները չէին սխալվել: Կասկածյալը ոչ միայն խոստովանեց կատարածը, այլև քննչական փորձարարության ժամանակ ներկայացրեց, թե փողոցի որ հատվածում, ինչպես է կատարել կողպուտը, որ կողմ փախել:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումները գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: