ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատում կատարված կողոպուտը բացահայտվել է

23.03.2022 14:40 Կողոպուտ

Փետրվարի 21-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի շենքերից մեկի բակում իրեն կողոպտել են:
Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզեցին, որ ժամը 23.30-ի սահմաններում անհայտ անձը շենքի բակում բացահայտ հափշտակել է 47-ամյա կնոջ պայուսակը, որի մեջ փող է եղել։
Հարուցվեց քրեական գործ:
Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվեցին դեպքի բացահայտմանն անհրաժեշտ տվյալներ։ Մարտի 18-ին Աբովյան քաղաքում հայտնաբերվեց կողոպուտը կատարելու մեջ կասկածվող անձը։ 35-ամյա տղամարդը բերման ենթարկվեց Արտաշատի բաժին։ Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: