Կողոպուտի համար հետախուզվողը հայտնաբերվեց Խորենացու փողոցում
10.02.2020 10:47
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին, ժամը 16.15-ին, Խորենացու փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա Գագիկ Ս.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 4-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: