Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
06.06.2013 11:08
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 6-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Ավագ Գ.-ին, որը մայիսի 6-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: