Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Պտղունք գյուղում
 
                                            Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 19-ին Պտղունք գյուղում հայտնաբերել և բաժին են ներկայացրել 34-ամյա Դավիթ Կ.-ին, որը նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					