Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
 
                                            Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 5-րդ բաժանմունքի ծառայողները հունվարի 26-ին Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 27-ամյա Վահագն Դ.-ին, որը 2021 թ. հոկտեմբերի 8-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Վահագն Դ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					