ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպուտի նոր հանցադրվագներ

15.08.2014 14:46 Կողոպուտ

Ապրիլի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ին Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 7 շենքի աստիճանների վրա անհայտ անձը քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1974 թ. ծնված Արմենուհի Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է օգոստոսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվելու համար բերման ենթարկված, 1988 թ. ծնված Գևորգ Չ.-ն:
Պարզվել է նաև, որ նա նույն եղանակով հաշտակել է նաև Ելենա Խ.-ի պարանոցի ոսկյա շղթան:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: