Շենգավիթի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

Հուլիսի 22-ին Արմավիրի մարզի 24-ամյա բնակչուհին հաղորդում էր տվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկի գետնանցումում անհայտ անձը իր պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են կողոպուտը կատարողի ինքնությունը:
Հուլիսի 25-ին Փարաքար գյուղի 25-ամյա բնակիչը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: