Կողոպտել, ապա մտել է խաղատուն
05.08.2013 13:00
Կողոպուտ
Հուլիսի 31-ին, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում ծառայություն կատարող ոստիկաններին է մոտեցել մի կին և հայտնել, որ ս/թ հուլիսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Թաիրով գյուղի Երևանյան փողոցի սկզբնամասում` հեծանիվների խանութի մոտ, անհայտ անձը քաշել-պոկելով, բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս, այնուհետև հայտնել է, որ կողոպուտ կատարող անձին տեսել է Թաիրով գյուղում գտնվող խաղատուն մտնելիս և կարող է մատնացույց անել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված խաղատան մոտից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Վահագն Ղ.-ն:
Օգոստոսի 3-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ ս/թ օգոստոսի 1-ին, դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը, ճանաչել է իր նկատմամբ կողոպուտ կատարած Վահագն Ղ.-ին, որը 2012 թ. ապրիլի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում Թաիրով գյուղի գյուղամիջում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և խաչը` 600.000 դրամ արժողության, ու դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: