ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Կողոպտել են ծեծկռտուքի ընթացքում

26.08.2013 14:10 Կողոպուտ
Օգոստոսի 24-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկից,  ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողների հետ համատեղ, բաժին բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գագիկ Շ.-ին և բաժին հրավիրել 1990 թ. ծնված Արեն Մ.-ին, 1996 թ. ծնված Կարեն Մ.-ին, 1996 թ. ծնված Վաղինակ Ն.-ին, 1997 թ. ծնված Վահե Ա.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Գագիկ Շ.-ն ընկերոջ` 1991 թ. ծնված Վահան Պ.-ի հետ անհիմն վիճաբանել են Արեն Մ.-ի, Կարեն Մ.-ի, Վաղինակ Ն.-ի, Վահե Ա.-ի հետ, ու սկսված ծեծկռտուքի ընթացքում, օգտագործելով հարմար պահը, Գագիկ Շ.-ն բացահայտ հափշտակել է Վաղինակ Ն.-ի պարանոցի ոսկյա շղթան, իսկ Վահան Պ.-ն` Վահե Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան:
Վահան Պ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վահան Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:
 
 
 
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: