ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կողոպտիչը բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը

27.05.2013 15:37 Կողոպուտ

Մայիսի 26-ին, ժամը 23.55-ին,  ոստիկանության Երևանի քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Վերին Պտղնի գյուղում  գտնվող  հյուրանոցային համալիրում ոմն Մաքսիմ կողոպտել է իրեն:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, 1992 թ. ծնված  Մաքսիմ Մ.-ն բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Մաքսիմ Մ.-ն մայիսի 27-ին, ժամը 01.30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին  և տվել խոստովանել հանցանքը:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: