Կողոպտիչը հայտնաբերվել և խոստովանել է հանցանքը
29.09.2014 12:45
Կողոպուտ
Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում Արաբկիրի 17-րդ և 19-րդ փողոցների միջնամասում կապույտ հագուստով մի տղա պոկել է 1997 թ. ծնված Հարություն Գ.-ի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1997 թ. ծնված Մովսես Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել հանցանքը:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: